Ավստրալիայի խորհրդարանի անդամները կոչ են արել երկրի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

28.11.2011, 14:19
Ավստրալիայի խորհրդարանի անդամները կոչ են արել երկրի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի խորհրդարանի անդամները կոչ են արել երկրի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի դաշնային խորհրդի անդամներ Ջո Հոկին, Ջոն Ալեքսանդրն ու Փոլ Ֆլեթչերը երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ կոչ են արել ավստրալական իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, գրում է Armenia.com.au. ավստրալական հրատարակությունը:

Խորհրդարանականները հայտարարել են, որ Հայաստանն ու Ավստրալիայի հայկական համայնքը միասնական են Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը հասնելու ձգտման հարցում, ինչը կարևոր է Ավստրալիայի համար, որտեղ միշտ հարգում են արդարությունն ու հանդուրժողականությունը:

«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ձգտումն այսօր ավելի ուժեղ է, քանի երբևէ: Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը՝ նման սարսափելի իրադարձություններն ապագայում կանխելու համար», - ասել է Հոկին խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

Ալեքսանդրն իր հերթին նշել է, որ Թուրքիայի Անզակ ծովախորշում ավելի քան 400 ավստրալացի զինվորներ դարձել են ողբերգական իրադարձությունների, Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային ոչնչացման ականատեսները:

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Ավստրալիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի երեք անդամներին՝ ցեղասպանության ճանաչման նախաձեռնության համար և կարևորել է պաշտոնական մակարդակում ցեղասպանության ճանաչումը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-