Օրտեգայի նախընտրական շտաբը հայտարարում է Նիկարագուայի նախագահական ընտրություններում նրա հաղթանակի մասին

07.11.2011, 14:10
Օրտեգայի նախընտրական շտաբը հայտարարում է Նիկարագուայի նախագահական ընտրություններում նրա հաղթանակի մասին

Նիկարագուայի գործող նախագահ Դանիել Օրտեգայի ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլյոն հայտարաել է կիրակի կայացած պետության ղեկավարի ընտրություններում նրա հաղթանակի մասին, երկուշաբթի հաղրոդում է Ֆրանս Փրես գործակալությունը: Ըստ նախնական տվյալների՝ գրեթե 7 տոկոս ձայների հաշվարկից հետո Օրտեգան ստացել է 66,43 տոկոս: 

«Դա քրիստոնեության, սոցիալիզմի և համերաշխության հաղթանակն է: Մենք խոստանում ենք շարունակել աշխատել հանուն համընդհանուր բարօրության»,- Օրտեգայի ներկայացուցչի խոսքը մեջբերում է գործակալությունը, ով նաև Նիկարագուայի առաջին տիկինն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղթանակը ճանաչելու համար արդեն առաջին փուլում թեկնածուին անհրաժեշտ էր ունենալ ընտրողների 40 տոկոսից ոչ պակաս աջակցությամբ կամ ստանալ ձայների 35 տոկոսը՝ մոտակա մրցակցից 5 տոկոս հեռավորություն պահպանելով:

Ըստ Նիկարագուայի Գերագույն ընտրական խորհրդի տվյալների՝ Օրտեգայի գլխավոր հակառակորդը՝ Անկախ լիբերալ կուսակցության դաշինքի թեկնածու Ֆաբիո Գադեան դեռ ձայների 25,52 տոկոսն է հավաքում, Լիբերալ սահմանադրական կուսակցությունից թեկնածու Առնոլդո Ալեմանը, ով արդեն երկրի նախկին նախագահն է (1997-2002թթ.), ստանում է ձայների 7,1 տոկոսը: -0-