ՀՀ ԱԺ ղեկավարը չի բացառել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը

02.11.2011, 17:37
ՀՀ ԱԺ ղեկավարը չի բացառել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ ԱԺ ղեկավարը չի բացառել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, սակայն ասել է, որ այդ հարցը չի քննարկվում:

Նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին՝ 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու նպատակով: Տեղական լրագրողներն ու փորձագետները ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնի հավանական թեկնածու են համարում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին:

«Ես ոչինչ չեմ ուզում բացառել, սակայն նման քննարկումներ չեն եղել: Ընդհանրապես քաղաքականությունում՝ սա իմ կողմից լրագրողներին ուղղված խորհուրդն է, ոչինչ պետք չէ բացառել: Ոչինչ մի բացառեք և մի ժխտեք»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Աբրահամյանը:
Միաժամանակ նա նաև նշեց, որ նախընտրական շտաբը գլխավորելու առաջարկը  ստացել էր 15 օր առաջ, և հրաժարականի վերաբերյալ որոշումը խիստ գաղտնի էր պահվում:

Աբրահամյանն ավելացրեց, որ ոչ պակաս լավ պաշտոն կզբաղեցնի:
«Ես կարող էի հինգ-վեց ամիս խոսնակի պաշտոնում մնալ, այնուհետև, օրենքի համապատասխան լքել պաշտոնը, սակայն այսօր մեր կարևոր խնդիրն ընտրությունների կազմակերպումն է»,- ասաց նա:

Խոսնակը նաև նշեց, որ չի պատրաստվում վայր դնել պատգամավորական պարտավորությունները:
«Ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ դրական է: Մենք պետք է անենք հնարավորինը, որպեսզի բարձրացնենք մեր երկրի վարկանիշը: Դա ամենակարևորն է»,- ասաց նա: -0-