Երևանի քաղաքապետն առաջարկում է օմբուդսմենի ինստիտուտ ներդնել մայրաքաղաքի բնակիչների համար

28.10.2011, 17:01
Երևանի քաղաքապետն առաջարկում է օմբուդսմենի ինստիտուտ ներդնել մայրաքաղաքի բնակիչների համար
Երևանի քաղաքապետն առաջարկում է օմբուդսմենի ինստիտուտ ներդնել մայրաքաղաքի բնակիչների համար

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջարկել է մայրաքաղաքի քաղաքապետարանում օմբուդսմենի ինստիտուտ ներդնել մայրաքաղաքի բնակիչների համար:

«Սա շատ կարևոր է մեր աշխատանքում, քանի որ թույլ կտա հավասարակշռության բերել երևանցիների պահանջները, ակնկալիքներն ու պարտավորությունները, ինչպես նաև երևանցիների շրջանում սեփականատիրոջ զգացում արթնացնել, որպեսզի նրանք քաղաքին վերաբերվեն ինչպես իրենց սեփականությանը, իրենց տանը», - ասել է Կարապետյանը:

Քաղաքապետը կարծում է, որ բնակիչները պետք է պահանջկոտ լինեն, ինչը նրանց իրավունքն է, սակայն ունենան նաև պարտավորություններ:
Նա նաև նշեց, որ փոփոխությունները քաղաքում չեն կարող իրականանալ մեկ օրվա ընթացքում կախարդական փայտիկի օգնությամբ՝ ավելացնելով, որ հարկավոր է հետևողական աշխատանք իրականացնել:

Կարապետյանը նաև նշեց, որ քաղաքապետարանում չկա հերթականություն կամ խնդիրների՝ ըստ վարկանիշի դասավորում, և դրանք կախված չեն ոչ ֆինանսական ներդրումներից, ոչ էլ իրենց կարևորությունից: Նա ընդգծել է, որ քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարելու ժամանակ չի հիշում որևէ որոշում, որը դժվարությամբ է ընդունել:

Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Ավագանու խորհրդի կողմից Հայաստանի նախագահի առաջարկով՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին: Մինչև այդ պաշտոնում նշանակվելը նա Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհ ունեցող «ՀայՌուսԳազարդի» (բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը) գլխավոր տնօրեն է եղել:  -0-