Հայաստանն աշխարհում իրեն որպես հուսալի գործընկեր է դրսևորել. ՄԱԿ-ի համակարգող

20.09.2011, 15:09
Հայաստանն աշխարհում իրեն որպես հուսալի գործընկեր է դրսևորել. ՄԱԿ-ի համակարգող
Հայաստանն աշխարհում իրեն որպես հուսալի գործընկեր է դրսևորել. ՄԱԿ-ի համակարգող

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի անդամ, ամուր դիրքեր է զբաղեցրել միջազգային հարաբերությունների համակարգում` իրեն դրսևորելով որպես հուսալի գործընկեր, ասվում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող,  UNDP-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի ուղերձում:

Գերչևայի խոսքով, Հայաստանն իր ավանդն է ներդրել մարդկության համընդհանուր զարգացման մարտահրավերներին դիմակայելու գործընթացում և, հիմք ընդունելով համաշխարհային լավագույն փորձը, ավանդ է ներդնում նաև տարածաշրջանային համագործակցությունում և կայունությունում:
«Անկախության երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը դիմակայել է մի շարք մարտահրավերների: Միաժամանակ, ուրախ եմ ընդգծել, որ երկիրն էական առաջընթացի է հասել սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ոլորտներում և այլ բնագավառներում»,- ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությունում ստացված շնորհավորական ուղերձում:
Գերչևան նշել է, որ 20 տարի առաջ` սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդն զարգացման և կայունության երաշխիք հանդիսացող ազատության և անկախության իր հավատարմությունը` միանալով ՄԱԿ-ի անկախ պետությունների ընտանիքին:

Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի կառույցներն իրենց ջանքերն են ուղղում ազգային զարգացման գերակայությունների օժանդակությանը, մասնավորապես, ազգային ներուժի շարունակական զարգացմանը:

«ՄԱԿ-ը ձգտում է խորացնել արդյունավետ համագործակցությունը Հայաստանի ազգային իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ` հանուն անկախության անմիջական շահառուի` հայ ժողովրդի»,- ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանն անկախության 20-ամյակն է նշում սեպտեմբերի 21-ին: -0-