Ֆրանսիայի Սենատը հատուկ բրոշյուր կհրատարակի Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության մասին

19.09.2011, 19:25
Ֆրանսիայի Սենատը հատուկ բրոշյուր կհրատարակի Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության մասին
Ֆրանսիայի Սենատը հատուկ բրոշյուր կհրատարակի Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության մասին

Առաջիկայում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ լույս կընծայվի Սենատի` որպես տարածքային ինքնակառավարման հիմքի վրա ձեւավորված մարմնի կողմից պատրաստված հատուկ բրոշյուր, ուր ամփոփված կլինեն Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության առկա պատկերը և նախանշվող հեռանկարները:

Այս մասին հայտնել է սենատոր Լագոշը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սերժ Լագոշի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Խորհրդարանի վերին պալատում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ֆրանսիական կողմից ներկա էին սենատորներ, Ազգային Ժողովի և շրջանային խորհուրդների պատգամավորներ, Հայաստանի շրջանների ու քաղաքների հետ համագործակցություն ծավալած Ֆրանսիայի մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պատասխանատուներ:

Խորհրդակցությունը վերաբերում էր Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության խնդիրներին: Սենատոր Լագոշը տեղեկացրեց, որ մոտ ապագայում նոր քայլեր են ձեռնարկվելու ապակենտրոնացված համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:

Այս առնչությամբ մասնակիցները Սենատի անունից ողջունեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների պարբերական գումարումը:---0-