Թբիլիսին և Երևանն անցկացրեցին երկկողմ խորհրդակցությունների առաջին փուլը. Վրաստանի ԱԳՆ

16.09.2011, 12:56
Թբիլիսին և Երևանն անցկացրեցին երկկողմ խորհրդակցությունների առաջին փուլը. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական երկկողմ խորհրդակցությունների առաջին փուլն է տեղի ունեցել հինգշաբթի Վրաստանի ԱԳՆ-ում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը` հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության դեպարտամենտին:

Խորհրդակիցություններն անցկացվել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների դեպարտամենտների ղեկավարների մակարդակով:
 
«Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել է Վրաստանի և Հայաստանի միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև իրավական բնագավառում: Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Եվրամիության և միջազգային այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում:

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով` խորհրդակցությունների ընթացքում կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: -0-