MSNBC հեռուստաալիքի հայտնի տեսաբանը հեռացվել է աշխատանքից ուղիղ եթերում Օբամային վիրավորելու համար

01.07.2011, 10:28
MSNBC հեռուստաալիքի հայտնի տեսաբանը հեռացվել է աշխատանքից ուղիղ եթերում Օբամային վիրավորելու համար
MSNBC հեռուստաալիքի հայտնի տեսաբանը հեռացվել է աշխատանքից ուղիղ եթերում Օբամային վիրավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. MSNBC ամերիկյան հեռուստաալիքը հինգշաբթի հեռացրել է պաշտոնից իր առաջատար քաղաքական տեսաբաններից մեկին՝ Մարկ Հալպերինին (Mark Halperin) ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար, հաղորղում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով New York Times թերթի կայքին:

Morning Joe ամենշաբաթյա հաղորդման ընթացքում Հալպերինը ժպտալով և գռեհիկ արտահայտություններով մեկնաբանել է մեկ օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Օբամայի վարքը:

Մի քանի րոպե անց Հալպերինը ներողություն է խնդրել, սակայն մեկուկես ժամ անց հեռուստաալիքի ղեկավարությունը հրատապ խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունել «անորոշ ժամկետով» հեռացնել տեսաբանին իր պաշտոնից:

Հալպերինի արտահայտությունների անթույլատրելիության մասին MSNBC ղեկավարությանը հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

«Այս առավոտ Մարկ Հալպերինի արած մեկնաբանությունները բացարձակապես անընդունելի և անթույլատրելի էին: Մենք ներողություն ենք խնդրում նախագահից, Սպիտակ տնից և մեր բոլոր հեռուստադիտողներից: Մենք ձգտում ենք բանավեճերի բարձր մակարդակի, և նմանատիպ մեկնաբանությունները տեղ չունեն մեր եթերում», - նշվում է MSNBC-ի հայտարարության մեջ:

Հալպերինն ամբողջությամբ համաձայնվել է քննադատության հետ: «Կարծում եմ, որ հեռուստաալիքի ղեկավարության կողմից ձեռնարկվող քայլերը ճիշտ են», - հայտարարել է տեսաբանը:-0-