Փաշինյանի մամուլի քարտուղարը հերքեց Լուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի վերաբերյալ. «Նովոստի–Արմենիա»

06.12.2018, 19:46
Արման Եղոյանը հերքեց Լուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու վերաբերյալ։
Փաշինյանի մամուլի քարտուղարը հերքեց Լուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի վերաբերյալ. «Նովոստի–Արմենիա»
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հերքեց Լուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու վերաբերյալ։

Հինգշաբթի Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կուլուարներում ասել է լրագրողներին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին։

«Ինչպես հայտնի է` ՀԱՊԿ նիստ չի եղել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել»,– ասաց Եղոյանը։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո:–0–