Փաշինյան. Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթ են
21.05.2018,
20:24
Մեր օրակարգում առաջնահերթ են շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեր օրակարգում առաջնահերթ են շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին երկուշաբթի հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շարունակում են մեզ համար առաջնարերթ մնալ, սակայն դա չի նշանակում, որ պետք է մոռանանք այլ ծրագրերի մասին։ Կառավարությունը պետք է աշխատի բնականոն ռեժիմով և լուծի իր առջև ծառացած խնդիրները։ Այն ունի և կմշակի երկարաժամկետ ծրագրեր։ Դա նշանակում է, որ մեկը մյուսին պետք է հակասի»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, գլխավորն ընտրությունների ոչ թե ժամկետներն են, այլ որակը։
«Անհրաժեշտ է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք իսկապես թափանցիկ, ազնիվ և արդար կլինեն, ինչպես և հայտարարել էինք ավելի վաղ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն ավելի վաղ ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ մինչև ընթացիկ տարվա վերջ։ -0-

Загружается новость ...
"Право"