438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Նոր դեմքեր Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

15:43
24 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և ինչպես հայտարարում են և՛ ընդդիմությունը, և՛ իշխանամետ կուսակցությունները, հենց այդ ընտրություններից կախված կլինի, թե դեպի ուր և ինչպես կշարժվի երկիրը։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն` Հայաստանի Հանրապետությունը 2018 թ.–ին` Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտից հետո, դառնում է խորհրդարանական երկիր, և երկրի ողջ իշխանությունը փոխանցվում է խորհրդարանին և վերջինիս կողմից լիազորված կառավարությանը։

Փաստորեն, խորհրդարանական մեծամասնության գործոնն էլ կդառնա վճռորոշ Հայաստանի հետագա ճակատագրում։ Եվ այստեղ մի շատ սուր հարց է ծագում. ի՞նչ անել ներկա պատգամավորական կորպուսի հետ, չէ՞ որ հասարակության շրջանում վաղուց հասունացել է նոր քաղաքական գործիչների պահանջմունքը, և գաղտնիք չէ, որ ներկա պատգամավորական կորպուսը հաճախ իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ իշխող կուսակցությանը կից։

Պետք է նշել, որ արդեն հիմա ձևավորվում են, այսպես կոչված, «անցնող» ցուցակներ, որոնք բաղկացած են քաղաքականությունում երբեք չնկատված մարդկանցից: Այսպես, օրինակ, հավաստի աղբյուրների տեղեկությամբ, Հայաստանի հանրապետական կուսակցությունից նոր խորհրդարանում իր ուժերը կչափի երիտասարդ գործարար Դավիթ Մանուկյանը, ով առաջադվելու է Հրազդան քաղաքում: Հասկանալի է, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ համաձայնեցման Դավիթ Մանուկյանը պարզապես չէր կարող առաջադրել իր թեկնածությունը ՀՀԿ-ից առաջիկա ընտրություններում:

Որպես նշագրում՝ Դավիթ Մանուկյանը Հայաստանի տրանսպորտի նախարար, իսկ այժմ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է և միաժամանակ կրտսեր Մանուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Դատելով ամենից, իշխող կուսակցությունը սկսում է իր շարքերի թարմացման և «առողջացման» գործընթաց՝ առավելագույնս համապատասխանելու համար այսօր հասարակություում տիրող փոփոխությունների պահանջներին: Նախընտրական ժամանակահատվածում իրավիճակը դեռևս շատ անակնկալներ կմատուցի Հայաստանի քաղաքական դաշտում մինչ այժմ անհայտ դեմքերի երևան գալու առումով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա