ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28–ին երկօրյա այցով կմեկնի Ավստրիա։ Այդ մասին հայտնում է կառավարության կայքը։
Նախօրեին հաղորդվել է, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը ծրագրում է
առանձին հանդիպումներ անցկացնել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում։ Նույն օրը հայտնի է դարձել, որ
Փաշինյանը և Ալիևը մարտի 29–ին կարող են հանդիպել Վիեննայում` ղարաբաղյան հակամարտության բանակցությունները շարունակելու համար։ -0-