Երևանը և Բաքուն միջնորդներից հրադադարի գծում ԱԻ հետաքննության վերաբերյալ առաջարկներ են սպասում

23.01.2012, 16:53
Երևանը և Բաքուն միջնորդներից հրադադարի գծում ԱԻ հետաքննության վերաբերյալ առաջարկներ են սպասում
Երևանը և Բաքուն միջնորդներից հրադադարի գծում ԱԻ հետաքննության վերաբերյալ առաջարկներ են սպասում

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները միջնորդներից կոնկրետ ընթացակարգերի կատարման վերաբերյալ առաջարկներ են սպասում՝ հրադադարի գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության նպատակով, երկուշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Մեկնաբանելով նույն օրը կայացած ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները՝ Լավրովը հիշեցրել է, որ անցած տարվա մարտին Սոչիում տեղի ունեցած համանման հանդիպման ընթացքում ադրբեջանցի առաջնորդ Իլհամ Ալիևը և հայ առաջնորդ Սերժ Սարգսյանը «հետաքրքրվածություն են հայտնել հրադադարի գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու հարցում»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զեկույց են պատրաստել, որը նկարագրում է միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմը: Այն այսօր ներկայացվել է նախագահներին»,- ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ «առաջնորդները հանձնարարաել են շարունակել այդ աշխատանքը՝ ելնելով նրանից, որ պետք է նման միջադեպերի հետաքննության ուղղությամբ կոնկրետ ընթացակարգեր նշանակել»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-