Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հույս ունի

07.10.2011, 10:37
Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հույս ունի
Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի:

«Միակ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցությունների վերսկսումն է: Եվ մենք տեսնում ենք, որ շփման կետի կարելի է հասնել այս խնդրի կապակցությամբ խաղաղության հասնելու համար»,- ուրբաթ ՀՀ նախագահի հետ համատեղ հրավիրած ասուլիս ժամանակ ասել է Սարկոզին:
Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը բավականին անկայուն է, և խաղաղության ձեռքբերումը կարևոր է երկու երկրների զարգացման տեսանկյունից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-