ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
20.12.2016,
13:19
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է, որ մտադիր է մեծ քաղաքականություն մտնել:
«Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին», - գրել է Օհանյանը:
Սեյրան Օհանյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը 2008-2016 թթ.-ին: 2016 թ.-ի սեպտեմբերին Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո, Օհանյանը չներառվեց նրա կազմում, ինչպես նաև հրաժարվեց իրենց առաջարկված մի շարք այլ պաշտոններից: Որոշ վերլուծաբաններ կապում են դա Ղարաբաղի ապրիլյան պատերազմի հետ:
Օհանյանը նշել է, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ է տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել է իրեն առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում է իր փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար:
«Ես որոշում եմ կայացրել ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման: Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ` Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսևորում», - ասել է Օհանյանը:
Նախկին նախարարն ընդգծել է, որ, կարևորելով առաջիկա գործընթացները, սկսել է խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ:
«Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ», - նշել է Օհանյանը:
Ընդ որում, նախկին նախարարն ընդգծել է, որ առաջիկայում ընտրական գործընթացների հայտնի ձևաչափերով հանգամանորեն կներկայացնի այն ծրագրերն ու դրույթները, որոնցով առաջնորդվելու է իր քաղաքական գործունեության ընթացքում: -0-