420.79
4.21
388.47
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳ ղեկավարը ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցողին մեղադրել է կողմնակալության մեջ

19:40
09 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեղադրեց ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցող Ռոբերտ Ուոլթերին մեղադրել է կողմնակալության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական հարցերով կոմիտեն նոյեմբերի 5–ին քննարկել է Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի նախագիծը և ընդգրկել է այն հունվարյան նիստի օրակարգում։
Ինչպես նշեց Նալբանդյանը, Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան կարգավորման քննարկումները տեղափոխել այլ շրջանակ և այլ ձևաչափերի մեջ, սակայն միջազգային հանրության մանդատ ունեցող միակ ձևրաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը միջնորդի դեր է կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։


նա ընդգծեց, որ գոյություն ունի Մինսկի խմբի հաստատված մանդատ, և հակամարտության կողմերը պետք է աշխատեն համանախագահների հետ համատեղ, որ գտնեն այդ հարցի բացառապես խաղաղ կարգավորում։

«Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է համանախագահների դիրքորոշման հետ այն մասին, որ այլ կառույցներ և կազմակերպություններ չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որոնք կխանգարեն խաղաղ կարգավորմանը և կնպաստեն տարածաշրջանում լարվածության աճին»,– ասաց Նալբանդյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


Ըստ նրա, ոչ մի հակամարտություն ոչ մի անգամ չի լուծվել Խորհրդարանական վեհաժողովի կամ այլ կառույցի միջոցով։

«Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, ապա, ինչպես պնդում է Լեռնային Ղարաբաղի թեմայով ինքը` զեկուցողը, այստեղ ամեն ինչ պարզ է, քանի որ մարդը, ով երկար տարիներ բրիտանական խորհրդարանում Ադրբեջանի բարեկամների խմբում է և ով բրիտանական մամուլում հրապարակած լուրերի համաձայն, Բաքվում ֆինանսավորում են համապատասխան հիմնադրամներ և չեն կարող չունենալ անկողմնակալ դիրքորոշում։ Բացի այդ, բրիտանական մամուլի նաև գրել է այն մասին, որ նա, ինչպես և նրա ընտանիքի մի քանի անդամներ, ֆինանսատնտեսական շահեր ունեն Ադրբեջանում»,– ասաց Նալբանդյանը։

Ինչպես կարծում է նախարարը, շատ տարօրինակ է, որ բրիտանացի խորհրդարանականի մանդատը և ԵԽԽՎ մանդատը կորցնելուց երկու օր առաջ նա որոշեց արագ փաստաթուղթ «սարքել»։

Նալբանդյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ փաստաթուղթը, քանի որ այն մեկնաբանելու արժանի չի համարում։


Նախարարը հիշեցրեց նաև, որ ադրբեջանական ղեկավարությունը տարբեր ձևով է մեկնաբանում ԵԽԽՎ–ի և ԵԽ–ի ընդունած տարբեր փաստաթղթեր։
«նախավերջին փաստաթուղթը, որը հաստատել է այդ կառույցն Ադրբեջանի վերաբերյալ, այդ երկրի ղեկավարությունն անվանել է մի կտոր թուղթ և իսլամատյաց մի նյութ, իսկ այս փաստաթուղթը նրանք համարում են գրեթե հիմնականներից մեկը միջազգային հարաբերություններում և իրավունքում, գրեթե ՄԱԿ–ի կանոնադրությանը հավասար։ Մեկնաբանությունները թողնում եմ ադրբեջանցիների խղճին»,– եզրափակեց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը