423.43
4.2
389.61
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական քաղաքական կուսակցություններն արտոնություններ և ավելի շատ ֆինանսավորում կստանան

14:56
16 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նոր խմբագրումը, որը պարզեցնում է քաղաքական կուսակցությունների գրանցման և դրանց վերահսկողության կարգը։

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, լրացումները ներկայացնելով, նշեց, որ փոփոխությունները նախատեսված են սահմանադրական բարեփոխումներով և նախագահի որոշմամբ։

Նա նշեց, որ, գործող օրենսդրության համաձայն, կուսակցությունները գրանցման պահին պետք է ունենան առնվազն 200 անդամներ և 6 ամսվա ընթացքում նրանց թիվը պետք է հասնի մինչև 2 հազարի։

«Օրենքի նոր տարբերակը նախատեսում է հետևյալ մեխանիզմը`կուսակցություն ստեղծելու մասին որոշումն ընդունվում է 100 մարդուց բաղկացած հիմնադիր համագումարում, ինչից հետո վեց ամիսների ընթացքում, այսինքն, կուսակցության գրանցման պահին, անդամների թիվը չպետք է պակաս լինի 800–ից»,– ասաց Հովհաննիսյանը։

Օրենքով նախատեսված է նաև սեռերի հավասարության սկզբունքի սահմանում և հաշմանդամների նկատմամբ խտրականության անթույլատրելիություն։

Նախարարի խոսքով, պարզեցվում է նաև մարզերում ստորաբաժանումների մեկ երրորդի պարտադիր առկայության պահանջը` վեցամսյա ժամկետում երկրի ամբողջ տարածքում դրանց հետագա տարածման պահանջով։ Մասնավորապես, նոր խմբագրման օրենքում կուսակցությունները գրանցման պահին պետք է ունենան մարզային ստորաբաժանումներ մարզերի մեկ երրորդում։ Ընդ որում` խոսքը գնում է ինչպես Երևանի, այնպես էլ երկրի մարզերի մասին։

Նա միաժամանակ նշեց, որ հստակեցվել են նաև գրանցումից հրաժարվելու, գործունեության արգելքի պայմանները և այլ հարցեր։

Օրենքով նաև նախատեսված է, որ քաղաքական կուսակցությունը ստեղծվում է քաղաքացիների նախաձեռնությամբ ոչ պակաս քան 100 մարդու քվորումով հիմնադիր համագումարում։ Այնտեղ ընդունվում են նաև կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը։ Միաժամանակ, պետական ֆինանսավորման համար քաղաքական կուսակցությունը պետք է խորհրդարանական ընտրություններում հավաքի ոչ պակաս քան 3 տոկոս։

Հիմնադիր համագումարը պետք է անցկացվի տարին առնվազն երկու անգամ։

«Խորհրդարանական ընտրություններում 3–տոկոսանոց արգելքը հաղթահարած բոլոր կուսակցություններին տարեկան կհատկացվի, ընդհանուր առմամբ, 40 մլն դրամ (82 հազար դոլար), ինչը 20-25 մլն դրամով ավելի է, քան նախկինում»,– ասաց Հովհաննիսյանը։

Փոփոխություններով կարգավորվում է պարզեցված համակարգով կուսակցությունների լուծարման և տասը տարվա ընթացքում ընտրությունների չմասնակցելու դեպքում նրանց գործունեության դադարեցման գործընթացը։

Նոր կուսակցություններին կտրամադրվի գրանցման մի տարվա ժամկետ հիմնադիր համագումարի պահից։ Նախատեսվում է նաև կուսակցությունների անդամագրման սահմանափակում «ուժայինների» համար։

Միաժամանակ, կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել, եթե այն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել, մասնավորապես, ֆինանսական հաշվետվության կարգի խախտում, սահմանադրական կարգի բռնի տապալման կոչ է անում։

Ներկայում Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը