ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գիտեք, որ Թուրքիան նախապայմաններ ունի։ Դա անտրամաբանական է, քանի որ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խանգարում են երրորդ երկրի (Ադրբեջանի հետ. խմբ) հարաբերությունները»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Փաշինյանը։
Միաժամանակ վարչապետը նշեց, որ Հայաստանը, այնուամենայնիվ, չի պատրաստվում հրաժարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումներից։
«Մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել, բայց հավատարիմ ենք մնում Ցեղասպանության հարցում մեր օրակարգին, քանի որ այն ավելի շատ կապված է ապագայում ցեղասպանությունների կանխման, այլ ոչ թե հայ–թուրքական հարաբերությունների հետ»,– ասաց վարչապետը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում