Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Սանկտ Պետերբուրգում

20.06.2016, 18:51
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։
Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Սանկտ Պետերբուրգում
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։

Այդ մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է հայկական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման շուրջ։ Մինչ այդ ՌԴ նախագահն առանձին բանակցություններ է վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ -0-