440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի պաշտպանության նախարարը պատմել է իր երազանքի մասին

15:58
27 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ լրագրողներին պատմել է իր երազանքի մասին։

«Ես պաշտպանության նախարարի աշխատանքն այս երկրում համարում եմ ամենակարևորներից, հետաքրքիրներից և պատասխանատուներից մեկը։ Մի երազանք ունեմ` որ առաջիկա (խորհրդարանական) ընտրություններում մենք կարողանանք այնպիսի արդյունք ապահովել, որը թույլ կտա առաջիկա տարիներին ինձ աշխատել Պաշտպանության նախարարությունում»,– ասաց Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, արդյո՞ք, նրա նշանակումը վարչապետի պաշտոնում 2018 թվականին։

Նա նշեց, որ շատ անելիք ունի, հույս հայտնելով, որ ժամանակ կունենա դա իրագործելու համար։

«Խորապես համոզված եմ, որ այսօր այստեղ պետք է երկար տարիների աշխատանք ծրագրել և չի կարելի շտապ ծրագրեր կազմել։ Դա անազնիվ կլիներ համակարգի նկատմամբ։ Հուսով եմ, որ, եթե ընտրությունների արդյունքներն այնպիսին լինեն, ինչպիսին մենք ծրագրում ենք, ապա նախագահ Սերժ Սարգսյանը թույլ կտա ինձ շարունակել իմ գործառույթներն այստեղ»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի ապրիլի 2–ին, սակայն նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ Շարմազանովը չի բացառել ընտրությունների ամսաթվի փոփոխության հավանականությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա