424.06
4.19
390.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի օմբուդսմենը գիտի, թե ով է իրեն քննադատողը, բայց անուններ նշել չի ցանկանում

18:57
29 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հինգշաբթի ասաց լրագրողներին, որ գիտի, թե ով է Ազգային ժողովում իր հասցեին արված քննադատության ետևում։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հաշվետվութունը վերջին քառօրյայում առաջացրել է խորհրդարանականների բավականին բուռն արձագանքը, ովքեր սկզբում մեղադրում էին Օմբուդսմենին ոչ բավարար հետևողականության մեջ, իսկ հետո, հակառակը, ասել են, որ նրա ներկայացրած 500–էջանոց զեկույցը չափազանց մանրամասն է գրված։ Հատկապես կտրուկ քննադատությամբ ելույթ է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Ես ասացի, որ գիտեմ այդ մարդուն, բայց չեմ նշի նրան անունը, քանի որ դա աննպատակահարմար եմ համարում։ Անկեղծորեն ներում եմ Ֆարմանյանի արարքը, բայց բարկանում եմ նրա անմիջական ղեկավարի վրա և պատասխան եմ սպասում նրանից։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ փաստեր ներկայացնել»,– ասաց Անդրեասյանը։

Նա հերքեց այն ենթադրությունը, որ Ֆարմանյանի անմիջական ղեկավարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է։ «Ֆարմանյանի և նախագահի միջև չափազանց մեծ հեռավորություն կա, տրամաչափն այն չէ»,– ասաց Անդրեասյանը։

Մեկնաբանելով այն լուրերը, որ Մարդու իրավունքների պաշտպանի վրա կատարած գրոհները Հայաստանի նախագահի փեսայի, Վատիկանում ներկայիս հայ դեսպան Միքայել Մինասյանի և նրա եղբոր` Անդրեասյանի ընկեր Գրիգոր Մինասյանի միջև «դիմակայությունն է»` Օմբուդսմենը նշեց, որ երբեք չի թաքցրել վերջինիս հետ ընկերությունը, բայց կոռեկտ չի համարում այլ մարդկանց միջև հարաբերությունների մեկնաբանությունը։

«Գլխավոր դատախազի հետ բազմաթիվ բախումներ եմ ունեցել, բայց Գևորգ Կոստանյանի բարոյական կերպարն այնպիսին է, որ նա իր խնդիրները կեղտոտ կերպով և «պատվերների» միջոցով չի լուծում»,– ասաց Անդրեասյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման