Հայաստանի նախագահն ԱՄՆ–ում դեսպան է նշանակել (ՖՈՏՈ)
19:03
24 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Վարուժան Ներսիսյանին ԱՄՆ–ում երկրի դեսպան նշանակելու վերաբերյալ։
Ինչպես նշվում է նախագահի կայքում հրապարակած փաստաթղթում, Ներսիսյանն այդ պաշտոնում կփոխարինի Գրիգոր Հովհաննիսյանին։ Վերջինիս հետ կանչելու վերաբերյալ հրամանագիրը նախագահը ստորագրել է նույն օրը։ -0-