Հայաստանի լարված ներքաղաքական իրավիճակը կքննարկվի ԵԽԽՎ–ում. փոխխոսնակ

12.09.2018, 14:38
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել։
Հայաստանի լարված ներքաղաքական իրավիճակը կքննարկվի ԵԽԽՎ–ում. փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կքննարկվի Եվրոպայի խոհրհդր խորհրդարանական վեհաժողովում։

Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ»,– գրել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշել է, որ քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: «Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,– գրել է փոխխոսնակը։


Երեքշաբթի համացանցում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը, որոնք հարուցվել են Հայաստանի նախկին պետական պաշտոնյաների դեմ։ Մասնավորապես, նրանք խոսում են Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովի ձերբակալության ու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։

Վանեցյանը հաստատել է տվյալ ձայնագրության իսկությունը և այն, որ ՀՔԾ ղեկավարի հետ զրույցում իրենք քննարկել են 2008 թվականի մարտի 1-2–ի քրեական գործին վերաբերող հարցեր։
Փաշինյանը նախօրեին հրահանգեց ԱԱԾ և ոստիկանության պետերին այս պահից ռեյդեր իրականացնել օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորի դեմ։ Նա հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանն ամենակարճ ժամկետներում գտնել դավադրության կազմակերպիչներին և ենթարկել նրանց ամենախիստ պատասխանատվության։

«Այսպես կոչված թիկնազորին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին։ Երկու ժամ հետո, Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, պետք է զեկուցեք ինձ կատարած աշխատանքի և արդյունքների մասին։ Ոչ ոք «չի պլստալու» արդարադատությունից»,– ասաց Փաշինյանը։ -0-