Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում. ԱԽ

29.12.2011, 14:55
Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում. ԱԽ
Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում. ԱԽ

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի կատարած աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակներում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հայաստանն այդ ռազմաքաղաքական դաշինքում առաջին երկիրն է, որն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները, այդ թվում՝ կազմակերպչական, օրենսդրական և ինստիտուցիոնալ»,- ասաց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ ԱԱՀՈՒ համատեղ զորավարժությունները:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրըղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: -0-