Պենտագոնը Չինաստանի նկատմամբ մշակել է նոր ռազմական հայեցակարգ՝ «սառը պատերազմի» ոճով. թերթ

11.11.2011, 10:46
Պենտագոնը Չինաստանի նկատմամբ մշակել է նոր ռազմական հայեցակարգ՝ «սառը պատերազմի» ոճով. թերթ
Պենտագոնը Չինաստանի նկատմամբ մշակել է նոր ռազմական հայեցակարգ՝ «սառը պատերազմի» ոճով. թերթ

Պենտագոնը Չինաստանի նկատմամբ նոր ռազմական հայեցակարգ է մշակել՝ «սառը պատերազմի» ոճով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Washington Times թերթին:

Ըստ թերթի տվյալների, ծրագիրը նախատեսում է ԱՄՆ-ի ռազմաօդային, ռազմածովային ուժերի, ինչպես նաև ծովային հետևազորի պատրաստում՝ հակառակորդի գործողություններին, այդ թվում նաև հակաարբանյակային զենքին, կիբերզենքին, ստորջրյա նավերին, անտեսանելի ինքնաթիռներին և հեռահար գործողության հրթիռներին հակազդելու նպատակով, որոնց օգնությամբ կարող են հարվածներ հասցվել ավիակիրներին:
Թերթը մեջբերում է ամերիկացի ռազմական պաշտոնյաների խոսքերն այն մասին, որ նոր հայեցակարգն ուղղված չէ կոնկրետ որևէ մեկի դեմ, սակայն միաժամանակ նրանք չեն պատասխանել այն հարցին, թե բացի Չինաստանից ո՞ր պետությունն ունի ժամանակակից սպառազինություն՝ հակառակորդի գործողությունները կանխարգելելու համար:

Օբամային վարչակազմի բարձրաստիճան աղբյուրի կարծիքով, որին հղում է անում Washington Times-ը, նոր հայեցակարգը նշանակալի իրադարձություն է, որը Չինաստանի նկատմամբ նոր մոտեցում է ներկայացնում՝ «սառը պատերազմի» ոճով: Այսինքն սա ԽՍՀՄ-ի նկատմամբ ռազմածովային ուժերի կիրառման ռազմավարական հայեցակարգի պես հայեցակարգ է:

«Սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգտագործել են աշխարհի բոլոր կետերում գլոբալ ներկայության ռազմավարությունը՝ ԽՍՀՄ-ի գերակայությունը թույլ չտալու նպատակով:

Ինչպես նշում է Washington Times-ը, հայեցակարգը «հասունացել է» Չինաստանի նոր սպառազինությունների կապակցությամբ առաջացած մտավախությունների ֆոնի ներքո, որոնք, ինչպես կարծում է ԱՄՆ-ն, սպառնալիք են ներկայացնում ռազմավարական ծովային ուղիներում և այլ տարածություններում նավարկության ազատությանը:-0-