Հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում

Հրամանատարաշտաբային պլանային զորավարժություններ (ՀՇԶ) են մեկնարկել Հարավային ռազմական օկրուգում՝ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում:
«ՀՇԶ-ի սկզբնական փուլում միավորման ստորաբաժանումները բերվել են բարձրագույն աստիճանի մարտական պատրաստվածության և առաջացել տեղակայման մշտական կետից կենտրոնացման կետ, որտեղից երթով կանցնեն զորավարժությունների անցկացման վայր՝ «Ալագյազ» ուսումնամարզական համալիր»,- հաղորդում է օկրուգի պաշտոնական կայքը:
Զորավարժություններում ներգրավվել են բազայի վարչությունը, զորքերի և ծառայությունների պետեր, գումարտակների և դիվիզիոնների շտաբներ, ինչպես նաև առանձին վաշտերի հրամանատարներ:
Հրամանատարներն ու շտաբները կմշակեն մարտի ընթացքում գործողությունների կառավարման ժամանակ ենթակաների պրակտիկ հմտությունների կատարելագործման, պայմանական հակառակորդին հետ մղելու ժամանակ գործող տեսակների զորքերի ստորաբաժանումների միջև փոխգործակցության կազմակերպման և պահպանման համալիր խնդիրներ:
ՀՇԶ-ի ընթացքում մարտավարական բարդ իրադրության ֆոնի ներքո կանցկացվեն նաև ռուս-հայկական գումարտակային մարտավարական զորավարժություններ՝ ռազմական հրաձգությամբ, որին կմասնակցի ավելի քան 500 զինծառայող և գործի կդրվի 102-րդ ռազմակայանի ավելի քան 150 միավոր զինտեխնիկա:-0