ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

06.09.2011, 13:59
ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն, հաղորդում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակի, արտաքին գործերի նախարար Ռոդիսլավ Սիկորսկու, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեչի և  Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վզյատեկի հետ:

Պատվիրակությունն այցելելու է նաև Կիելցում կայանալիք ռազմական արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես, որից հետո սեպտեմբերի 9-ին վերադառնալու է Հայաստան։-0-