Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 100 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության բանակ

08.08.2011, 14:18
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 100 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության բանակ
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 100 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ պաշտպանության բանակ

Ադրբեջանական կողմը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծում կատարել է հրադադարի պահպանման ռեժիմի 100 խախտում, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը։

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հակառակորդն այս ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 400 կրակոց:

Առաջնային գծում բացի «AK» տիպի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև «Սև նետ» և «CBD» տիպի դիպուկահարային հրացաններ և «կԽ» ու «ԺՄԽ» տիպի գնդացիրներ:

«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:-0-