ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հերքում է ՊՆ ղեկավարի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը

29.07.2011, 16:40

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հերքում է պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի առողջական վիճակի վատացման մասին լուրերը:

Լրատվամիջոցներից մեկն ուրբաթ տեղեկություն է հրապարակել այն մասին,  թե իբր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է, նա երկարատև բուժման կարիք ունի և առաջիկայում արձակուրդ է գնալու: Նշված է, որ խոսակցություններ կան, թե պատերազմի ժամանակ ստացած նրա վերքն ակտիվացել է:

«Պաշտպանության նախարարի առողջության վատթարացման վերաբերյալ անհիմն լուրեր տարածողներին կցանկանայի հիասթափեցնել և նշել, որ Սեյրան Օհանյանը իրեն շատ լավ է զգում, առողջության վատացում չունի, ազատ ժամանակ զբաղվում է նաև սպորտով: Ինչ վերաբերում է արձակուրդ գնալուն, Սեյրան Օհանյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով արդեն երրորդ տարին է` արձակուրդ չի գնում»,- Կարապետյանի խոսքը մեջբերեցին ՊՆ մամուլի ծառայությունից: -0-