ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացիների 52 տոկոսը կողմ է քվեարկել Եվրամիությունից երկրի դուրս գալուն, վկայում են ԵՄ–ին Միացյալ թագավորության անդամակցության հանրաքվեի արդյունքները։
382 ընտրատարածքներից 374–ի ձայների հաշվարկի արդյունքներով, 16.8 միլիոն ընտրողներ դաշինքից դուրս գալու օգտին են քվեարկել, 15.7 միլիոնը` ԵՄ–ի անդամակցության շարունակությանը։
Այսպիսով, brexiti հակառակորդների հաղթանակն արդեն մաթեմատիկորեն անհնար է, հայտնում է BBC-ն։
Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում օկրուգների մեծամասնությունը բրեքսիթին դեմ է քվեարկել։ Նույն կերպ են վարվել նաև Լոնդոնի ընտրողները։ Քվեարկության վերջնական արդյունքները կհայտարարվեն առաջիկայում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում