Լևիտինը բարձր գնահատական է տվել ՀԿԵ գործունեությանը մրցակցության կոշտ պայմաններում

07.02.2012, 19:27
Լևիտինը բարձր գնահատական է տվել ՀԿԵ գործունեությանը մրցակցության կոշտ պայմաններում
Լևիտինը բարձր գնահատական է տվել ՀԿԵ գործունեությանը մրցակցության կոշտ պայմաններում

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և նրա հայ գործընկեր՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը երեքշաբթի այցելել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այցելության ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը նախարարներին ներկայացրել է  Հայաստանի երկաթուղու աշխատանքը, 2011 թվականին կատարված ծրագրերը և նախագծերը 2012 թվականի համար: 

Լևիտինն ու Վարդանյանն այցելել են վերջերս բացված ՀԿԵ Տրանսպորտային ծառայությունների կենտրոն, որտեղ նրանց ներկայացվել է «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը:

Նախարարներին ներկայացրել են հաճախորդների հետ աշխատանքները, մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման սխեմաները, սակագների հաշվարկի մեխանիզմները:

«Լևիտինին հատուկ հետաքրքրել է  մրցունակության մակարդակը բեռնափոխադրումների հայկական շուկայում: Նախարարը բարձր գնահատական է տվել ՀԿԵ գործունեությանը մրցակցության կոշտ պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարները նաև այցելել են ՀԿԵ Գիտատեխնիկական ինֆորմացիայի կենտրոն, որտեղ ծանոթացել են երկաթուղու մասնագիտացված գրադարանի ֆոնդերի, ինչպես նաև երկաթուղայինների ուսուցանման համար Կենտրոնի հնարավորությունների հետ:

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենը հյուրերին ներկայացրել է ընկերության կորպորատիվ պարբերականը՝ «Հայաստանի երկաթուղային» թերթը:

ՀԿԵ ՓԲԸ կատարած այցի շրջանակներում Լևիտինն ու ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը քննարկել են երիտասարդ մասնագետներին աշխատանքի ներգրավման, երիտասարդ երկաթուղայինների կարիերայի աճի և զարգացմանն ուղղված երիտասարդական քաղաքականության իրականացման հարցերը:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--