ՀՀ զինվորական դատախազն ուղեղի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. թերթ

06.02.2012, 11:11
ՀՀ զինվորական դատախազն ուղեղի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. թերթ
ՀՀ զինվորական դատախազն ուղեղի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. թերթ

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը փետրվարի 3-ին տեղափոխվել է Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, հաղորդում են հայկական թերթերը:

Ըստ ԶԼՄ-ների՝ 34-ամյա Կոստանյանն ուղեղի կաթված է ստացել, սակայն տուժածի առողջական վիճակը հիվանդանոցում կայուն են գնահատել:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը կապվել է զինվորական դատախազության մամուլի ծառայության հետ, սակայն այնտեղ հրաժարվել են Կոստանյանի վիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ: -0-