Երևանի «Շիրակ» հյուրանոցում նախօրեին հրդեհ է բռնկվել. ՀՀ ԱԻՆ

03.02.2012, 11:18
Երևանի «Շիրակ» հյուրանոցում նախօրեին հրդեհ է բռնկվել. ՀՀ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այս գիշեր Երևանի «Շիրակ» հյուրանոցի երրորդ հարկում հրդեհ է բռնկվել, ուրբաթ հաղորդվում է ՀՀ ԱԻՆ-ի կայքում:

«Փետրվարի 2-ին՝ ժամը 23:45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Շիրակ» հյուրանոցի երրորդ հարկում ծուխ է նկատվում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը`պարամեդիկներով, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին, մարվել` 01.02-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակն իր գույքով` 12 քմ:-0-