«Ռոստելեկոմը» 22,5 մլն դոլարով գնել է Հայաստանի խոշորագույն մայրուղային օպերատորի՝ GNC-Alfa-ի բաժնետոմսերի 75 տոկոսը

03.02.2012, 10:52
«Ռոստելեկոմը» 22,5 մլն դոլարով գնել է Հայաստանի խոշորագույն մայրուղային օպերատորի՝ GNC-Alfa-ի բաժնետոմսերի 75 տոկոսը
«Ռոստելեկոմը» 22,5 մլն դոլարով գնել է Հայաստանի խոշորագույն մայրուղային օպերատորի՝ GNC-Alfa-ի բաժնետոմսերի 75 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի խոշորագույն հեռահաղորդակցական օպերատորը՝ «Ռոստելեկոմը», 22,5 մլն դոլարով (682 մլն ռուբլի՝ ըստ գործարքի օրը ՌԴ ԿԲ-ի փոխարժեքի) գնել է Հայաստանի խոշորագույն մայրուղային ինտերնետի և տվյալների փոխանցման օպերատորի՝ GNC-Alfa-ի բաժնետոմսերի 75 տոկոսը՝ մինուս մեկ բաժնետոմս, նշվում է ռուսական ընկերության տեղեկատվության մեջ:

Որպես գնորդներ հանդես են եկել մի խումբ ներդրողներ, նշվում է տեղեկատվության մեջ: Ըստ տեղեկատվության՝ գնորդ է հանդես եկել «Ռոստելեկոմի» դուստր ընկերությունը՝ Teleset Networks LTD-ն: «Այս գործարքը «Ռոստելեկոմի» միջազգային զարգացման քաղաքականության շրջանակներում Ռուսաստանի սահմաններից դուրս իրականացրած առաջին ձեռքբերումն է», - «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է «Ռոստելեկոմի» նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքերը:

«GNC-Alfa-ի վերահսկիչ փաթեթի ձեռք բերումը թույլ կտա «Ռոստելեկոմին» ստանալ զարգացած հենակետային ենթակառուցվածք՝ աճի զգալի ներուժ ունեցող Հայաստանի հեռահաղորդակցական շուկայում լայնաշերտ ինտերնետ հասանելիության և թվային հեռուստատեսության ծառայություններ առաջարկելու համար», - ավելացրել է նա:

Գործարքի պարամետրերին ծանոթ աղբյուրը «Փրայմին» տեղեկացրել է, որ «Ռոստելեկոմը» հնարավորություն է ստացել գնել GNC-Alfa-ի մնացած բաժնետոմսերի 25 տոկոսը՝ պլյուս մեկ բաժնետոմս, սակայն աղբյուրը չի ներկայացրել մանրամասները:

GNC-Alfa-ն Հայաստանում կապի օպերատոր է: Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է երկրի շուրջ 70 տոկոսը, երկարությունն ավելի քան 1,5 հազար կմ է: Ընկերությունը հանրապետության բոլոր բջջային օպերատորներին ու կորպորատիվ հաճախորդներին մեծածախ ինտերնետ-տրաֆիկի բացթողման և տվյալների փոխանցման ծառայություններ է տրամադրում:

2011թ.-ին ունեցել է 12 դոլար շահույթ՝ EBITDA –ին (եկամտի տոկոսը մինչև հարկումը)՝ 48%:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն Ռուսաստանի ազգային հեռահաղորդակցական ընկերությունն է, որը ոլորտի խոշորագույնն է Ռուսաստանում-0-