ՀՀ կոալիցիոն կուսակցությունները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակներով. թերթ

03.02.2012, 10:33

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կոալիցիոն կուսակցությունները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին առանձին ընտրացուցակներով, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Կոալիցիոն ուժերի նիստի ժամանակ նման հարց արդեն քննարկվել է, և որոշվել է, որ բոլոր քաղաքական ուժերն ինքնուրույն կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին», - նշել է նա՝ հավելելով, որ այս հարցն այլևս չի քննարկվելու կոալիցիայի հաջորդ նիստերի ժամանակ:

Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում ներառված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, որը գլխավորում է ձեռներեց Գագիկ Ծառուկյանը և ՕԵԿ-ը՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի մայիսին:-0-