«Բարգավաճ Հայաստանը» հերքում է վստահության պակասի առկայությունը ՀՀԿ-ի նկատմամբ. պատգամավոր

01.02.2012, 15:00
«Բարգավաճ Հայաստանը» հերքում է վստահության պակասի առկայությունը ՀՀԿ-ի նկատմամբ. պատգամավոր
«Բարգավաճ Հայաստանը» հերքում է վստահության պակասի առկայությունը ՀՀԿ-ի նկատմամբ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի.  /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները միմյանց նկատմամբ վստահության պակաս չեն զգում, չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ կոալիցիոն խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

«Այսօր կուսակցությունների միջև գոյություն ունի որոշակի լարվածություն, ոչ թե վստահության պակաս, և դա նորմալ է»,- նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ լարվածությունն արմատապես տարբերվում է վստահության պակասից և առաջանում է կուսակցությունների միջև առողջ մրցակցության արդյունքում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Պատասխանելով լրագրողների՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համատեղ որևէ հայտարարության ստորագրման վերաբերյալ հարցին՝ Բոստանջյանը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը կուսակցությունների միջև լայնորեն կիրառված է զարգացած երկրներում, և անսովոր ոչինչ չկա:

«Այնուամենայնիվ, նման անհրաժեշտության դեպքում փաստաթուղթն անպայման կուղղվի Հայաստանի կայունության ամրապնդմանը»,- ասաց պատգամավորը: --0--