ՀՀ ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը

31.01.2012, 19:02
ՀՀ ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը
ՀՀ ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը

ՀՀ ԿԸՀ-ն երեքշաբթի նիստի ընթացքում հաստատել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը խորհրդարանական ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի մայիսին:

«Հավատարմագրման համար հարկավոր է, որպեսզի իրավաբանական անձը կամ կազմակերպությունը, որը ներկայացնում է տվյալ լրագրողը, ԿԸՀ հայտ ներկայացնի: Հայտում պետք է նշված լինի կազմակերպության ամբողջական անվանումը, հասցեն և կոնտակտային հեռախոսահամարները, ինչպես նաև այդ ԶԼՄ-ի ներկայացուցիչների անունը, ազգանունն ու հայրանունը», - նիստի ընթացքում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքերով՝ մեկ կազմակերպությունից կարող է հավատարմագրվել 2 լրագրող, 2 ֆոտոթղթակից և 2 օպերատոր:

«Մենք փորձել ենք ստեղծել հնարավոր բոլոր պայմանները, որպեսզի լրագրողները կարողանան ազատ կատարել իրենց մասնագիտական պարտավորությունները: Եթե լրագրողը հավատարմագրում չի ստացել, ապա ընտրությունների ընթացքի մասին նա կարող է տեղեկանալ ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից», - նշել է Մուկուչյանը:

Միաժամանակ ԿԸՀ-ի տարածքում կարող է գտնվել կոնկրետ ԶԼՄ-ն ներկայացնող միայն 1 լրագրող, 1 ֆոտոթղթակից և 1 օպերատոր:

Նա նաև նշեց, որ օտարերկրյա լրագրողների համար ևս հավատարմագրում է անհրաժեշտ, սակայն կազմակերպության կողմից ներկայացված հայտից բացի օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է հավատարմագրվեն նաև ԱԳՆ-ում:

«Հանրապետության մնացած բոլոր ընտրատեղամասերում լրագրողներն իրավունք ունեն ազատ գտնվել և հետևել քվեարկության ընթացքին, ինչպես նաև ձայների հաշվարկին», - ավելացրել է ԿԸՀ նախագահը:-0-