Հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի մասին ընդդիմության նախաձեռնությանն աջակցելը չունի նախընտրական աստառ. ԲՀԿ

27.01.2012, 15:03
Հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի մասին ընդդիմության նախաձեռնությանն աջակցելը չունի նախընտրական աստառ. ԲՀԿ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին ընդդիմության նախաձեռնությանը միանալու «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության որոշումը չունի նախընտրական աստառ, ուրբաթ լրագրողներին ասել է ԲՀԿ կոալիցիոն խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի: Իսկ ավելի ուշ առաջարկ ստացվեց այդ հարցի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին: Լսումների նախաձեռնությանը միացավ նաև ԲՀԿ-ն:

«Մենք չենք զբաղվում նախընտրական ինտրիգներով, և դեռևս 2007 թ.-ին ԲՀԿ-ի ծրագրում սահմանված էր հարյուրտոկոսանոց համամասնական համակարգին անցում կատարելու մասին ցանկությունը», - ասել է նա:

Բոստանջյանի խոսքերով՝ այսօր հարյուրտոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անցում կատարելու թեման հասարակական մեծ արձագանք է ստացել, և լինելով ժողովրդի ներկայացուցիչները ԱԺ-ում՝ ԲՀԿ անդամները չեն կարող քննարկման չհանել հասարակության համար կարևոր հարցը:

ՀՀ ԱԺ-ն բաղկացած է 131 պատգմավորից, որից 41-ը ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական համակարգով:-0-