«ԱՌԿԱ» գործակալությունը նոր՝ «Վարկանիշներ» նախագիծ է ներկայացնում www.armbanks.am կայքում

27.01.2012, 14:41
«ԱՌԿԱ» գործակալությունը նոր՝ «Վարկանիշներ» նախագիծ է ներկայացնում www.armbanks.am կայքում
«ԱՌԿԱ» գործակալությունը նոր՝ «Վարկանիշներ» նախագիծ է ներկայացնում www.armbanks.am կայքում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «ԱՌԿԱ» գործակալությունը www.armbanks.am կայքում մշակել և ներդրել է նոր՝ «Վարկանիշներ» նախագիծը, որը նախատեսում է ընկերությունների վարկանիշների և Հայաստանի տնտեսության ու բիզնեսի տարբեր ոլորտներին վերաբերող վարկանիշային գնահատականների կանոնավոր հրապարակում:

««Վարկանիշները» թույլ կտա հայկական գործարար հանրությանն ու հասարակ քաղաքացիներին ավելի տեղեկացված լինել հայկական բիզնեսի տրամադրած ծառայությունների մասին, այն կօգնի բարձրացնել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը», - ասել է նախագծի ղեկավար Դավիթ Մանուկյանը:

Նախագծի գլխավոր խնդիրներից է տեղեկատվություն հավաքել ֆինանսական և արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հիմնական ցուցանիշների մասին: Մեծ թվով տվյալների վերլուծված բազայի հիման վրա վարկանիշն առավելի մատչելի ձևով կներկայացնի համակարգված տեղեկատվություն շուկաների և դրանց խաղացողների մասին: Բովանդակայնություն, հավաստիություն, հրատապություն ու անաչառություն. այս սկզբունքներն են ընկած նոր ապրանքի ստեղծման հիմքում:

Այս նախագիծն իրականացվում է՝ ելնելով սպառողների իրավունքներից և նպատակ ունի տեղեկացնել հասարակությանն ու բիզնեսին այս կամ այն գործընթացների ու հոսանքների մասին, որոնք որոշիչ են շուկաների համար:

Հիփոթեքի շուկայում տիրող իրավիճակի որոշակի տեսլական ձևավորելու նպատակով «ԱՌԿԱ» գործակալությունն արդեն մշակել է Հայաստանում հիփոթեքային վարկերի մատչելիության վարկանիշը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: Մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների www.telecom.arka.am և ֆինանսա-բանկային www.armbanks.am կայքերը:

«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվության աղբյուր են հանդիսանում պետական կառույցները, ազդեցիկ բանկերն ու ընկերությունները, միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչությունները:

Մեր տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և առևտրային կառույցները, բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, քոնսալթինգային ընկերությունները, դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները:

Այսօր մեր հաճախորդներից են Հայաստանի կառավարությունը,      Հայաստանի Կենտրոնական բանկը, Համաշխարհային բանկը, МВФ-ն, IFC-ը   և այլն:

Մեզ հետ են համագործակցում համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, ինչպիսիք են Factiva, ISI, Thomson Reuters, Ինտերֆակս, Ռոսբիզնեսքոնսալթինգը և այլոք:

2000թ.-ի արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն է ճանաչել«ԱՌԿԱ» գործակալությանը:

2002 և 2003թթ.-ին Business Initiative Directions կազմակերպությունը Gold անվանակարգում Որակի միջազգային աստղ (International Star Award for Quality) է շնորհել «ԱՌԿԱ» գործակալությանը : 2001թ.-ին «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացվել է «Best Enterprises» («Լավագույն ձեռնարկություններ») միջազգային հեղինակավոր պարգևի՝ Հայաստանում 15 տարվա գործունեության ընթացքում զարգացման դինամիկայի և տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակի համար,   -0-