«Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցությունը հաջորդ ուրբաթ կհրապարակի իր ցուցակները. թերթ

25.01.2012, 13:27
«Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցությունը հաջորդ ուրբաթ կհրապարակի իր ցուցակները. թերթ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցությունը պատրաստվում է հաջորդ ուրբաթ հրապարակել իր ընտրական ցուցակները, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների իր մասնակցության հետ կապված մանրամասները, չորեքշաբթի հաղորդում է «Հրապարակ» թերթը:

Թերթի համաձայն՝ «Օրինաց երկիրը» կոալիցիոն կուսակցություններից առաջինը համագումար կանցկացնի, որի ընթացքում էլ կքննարկվեն տվյալ հարցերը:

«Ըստ նախնական տվյալների՝ նույն օրը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կտեղեկացնի, որ «Օրինաց երկիրը» մասնակցելու է ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական համակարգով»,-ասվում է թերթում:

Նույն օրը կնշվեն այն մարդկանց անունները, ովքեր կառաջադրվեն մեծամասնական համակարգով:

Իշխող կոալիցիայի կազմում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա մայիսին:-0-