«Ուրալի ավիաուղիները» Նիժնի Նովգորոդ-Երևան կանոնավոր չվերթ են գործարկում

25.01.2012, 13:00
«Ուրալի ավիաուղիները» Նիժնի Նովգորոդ-Երևան կանոնավոր չվերթ են գործարկում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը մարտի 7-ից գործարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան-Նիժնի-Նովգորոդ կանոնավոր չվերթը, չորեքշաբթի հաղորդում է ավիաընկերությունը:

«Ավիաչվերթն իրականացվելու է ամեն չորեքշաբթի, այս ուղղությամբ նվազագույն սակագինը կկազմի 155 եվրո: Այլ գումարները գանձվում են լրացուցիչ: «Ուրալի ավիաուղիների» բոլոր չվերթերն իրականացվում են Airbus A-320 տիպի հարմարավետ օդանավերով՝ լիարժեք բիզնես-կլասով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Երևանը Հայաստանի քաղաքական, արդյունաբերական և տուրիստական կենտրոնն է, հանրապետության խոշորագույն տրանսպորտային հանգույցը: Սա ավիաընկերության կողմից Նիժնի Նովգորոդից բացված թվով յոթերորդ ուղղությունն է: «Ուրալի ավիաուղիներն» արդեն կանոնավոր չվերթեր են իրականացնում դեպի Մոսկվա, Տաշքենդ, Դուշանբե, Նամանգան, Խուժանդ և Դուբայ:

«Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունը Սվերդլովի մարզի հիմնական ավիափոխադրողն է, ուղևորափոխադրումների ծավալով ներառված է ռուսական առաջատար ավիաընկերությունների տասնյակում: Ավիաընկերության պարկը հիմնականում համալրված է Airbus եվրոպական կոնցեռնի օդանավերով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:-0-