Երևանի «Գրական հոբելյաններ-2012» դպրոցական երրորդ փառատոնը նվիրված է Դոստոևսկու ստեղծագործությանը

23.01.2012, 16:22
Երևանի «Գրական հոբելյաններ-2012» դպրոցական երրորդ փառատոնը նվիրված է Դոստոևսկու ստեղծագործությանը

«Գրական հոբելյաններ- 2012» դպրոցական հանրապետական երրորդ փառատոնը կբացվի հունվարի 24-ին Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան №114 ավագ դպրոցում, երկուշաբթի հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Դպրոցի 7-րդ և 11-րդ դասարանի աշակերտները հայտնի ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 190-ամյա հոբելյանին նվիրված գրական-երաժշտական կոմպոզիցիա կներկայացնեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միջոցառման մասնակիցները հավաքվածների կներկայացնեն Ռոդիոն Ռասկոլնիկովի, Նաստենկայի, Ֆյոդոր Դոստոևսկու, Անաստասիա Ֆիլիպովնայի, Վարենկայի, Վիսարիոնի, Բելինսկու  կերպարները: Գրական-երաժշտական կոմպոզիցիայում կհնչի նաև դպրոցի աշակերտների կատարմամբ պոեզիա և արձակ:

Միջոցառման ընթացքում Դաշտենցի անվան ավագ դպրոցը կպարգևատրվի «Գրական հոբելյաններ-2012» դպրոցական հանրապետական երրորդ փառատոնի մասնակցի դիպլոմով: Դպրոցը և ռուսագետ ուսուցիչները որպես նվեր կստանան ռուսաց լեզվով «Ռուսական գրականությունն ու մշակույթը» գրքերն ու ձայնասկավառակները: -0-