Հայաստանի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության կազմը կձևավորվի երկու շաբաթից. ԵԱՀԿ

Հայաստանի ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդական առաքելության կազմը վերջնականորեն կձևավորվի երկու շաբաթից, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրային:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.-ի մայիսին:
«Դիտորդների թիվը, ովքեր այս տարի կժամանեն Հայաստան, կլինի այնքան, որքան նախորդ տարիներին էր՝ այսինքն մի քանի հարյուր դիտորդ», - ասել է Հոֆստրան: Նա նշել է, որ հնարավոր է՝ դա քիչ է՝ երկրի բոլոր ընտրատեղամասերում դիտորդների շուրջօրյա ներկայությունն ապահվելու համար, սակայն «դա ավելի քան բավարար է՝ պատշաճ տեղեկատվություն և ընտրական գործընթացի մասին ճիշտ գնահատական ստանալու համար»:
Ավելի վաղի ընդդիմությունը պահանջում էր, որպեսզի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ներկա լինի 2 հազար միջազգային դիտորդ:
Հոֆստրան վստահեցրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի ընտրությունների ժամանակ լիարժեք դիտորդական առաքելություն կիրականացնի:-0-