ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը սկսել է «Ռուսաց լեզու» դաշնային ծրագրի իրաականացումը

19.01.2012, 19:50
ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը սկսել է «Ռուսաց լեզու» դաշնային ծրագրի իրաականացումը

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը սկսել է «Ռուսաց լեզու» 2011-2015 թթ. ծրագրի իրականացումը, հինգշաբթի հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ծրագրի մանրամասներն ուրբաթ ներկայացուցչությունում կներկայացնեն Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, բուհերի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետների դեկաններն ու Հայաստանի դպրոցների տնօրենները:

Մամուլի հաղորդագրության համաձայն` 2012 թ.-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել գիտամեթոդական, կրթական և մշակութա-լուսավորչական միջոցառումներ, որոնք ուղղված են աշխարհում ռուսաց լեզուն հանրաճանաչ դարձնելուն, ռուսաց լեզվի և գրականության մանկավարժներին և ուսուցիչներին աջակցելուն, ռուսաստանցի հայրենակիցների լեզվական և էթնոմշակութային ինքնության պահպանմանը, ինչպես նաև արտասահմանում գտնվող ազգային ուսումնական հաստատություններին համակարգային աջակցության տրամադրմանը`արտերկրում գործող Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունների և ՌԴ դեսպանատների միջոցով տրամադրելով նրանց ռուսաց լեզվի ուսումնական, մեթոդական, գիտական, տեղեկագրային նյութեր, գրականություն:

Միջոցառման շրջանակներում Հայաստանի բուհերին և դպրոցներին կտրամադրվի նոր ուսումնական և գիտամեթոդական գրականության 4,5 հազար օրինակ:-0-