ՀՀ մշակույթի նախարարը չի մեկնաբանում Թումանյանի թբիլիսյան տան իրավիճակը մինչև պատվիրակության վերադարձը

19.01.2012, 16:29
ՀՀ մշակույթի նախարարը չի մեկնաբանում Թումանյանի թբիլիսյան տան իրավիճակը մինչև պատվիրակության վերադարձը
ՀՀ մշակույթի նախարարը չի մեկնաբանում Թումանյանի թբիլիսյան տան իրավիճակը մինչև պատվիրակության վերադարձը

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստանում է պատասխանել Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տանը վերաբերող բոլոր հարցերին միայն հայկական պատվիրակության վերադարձից հետո: Պատվիրակությունը մեկնել է Վրաստան բոլոր հարցերը պարզաբանելու նպատակով:

Վերջին օրերին էլեկտրոնային ԶԼՄ-ներում ակտիվորեն արծարծվում է թբիլիսյան շենքի մի մասի հնարավոր վաճառքի թեման՝ թուրքական հանրակացարանի վերածելու համար: 1903-1923 թվականներին այդ շենքում ապրել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանը: Պոտենցիալ գնորդներից մեկը վրաց-թուրքական «GEOTURAN» ընկերությունն է, որը մոտ 70 հազար դոլար է առաջարկել: Այս տեղեկությունը մտահոգություն է առաջացրել հայկական հասարակությունում:

«Պատվիրակության վերադարձից հետո մենք կկարողանանք ավելի հստակ պատասխանել բոլոր հարցերին: Պատվիրակությունն արդեն այսօր մեկնել է: Չկա մեկը, ում այս հարցը չհուզի, բայց նախընտրում եմ բոլոր հարցերին պատասխանել միայն պատվիրակների վերադարձից հետո»,- լրագրողներին հինգշաբթի հայտնեց Պողոսյանը կառավարական նիստից հետո:

Հայկական պատվիրակությունը վարչապետի հանձնարարականով հունվարի 19-ին կմեկնի Թբիլիսի հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի տան հնարավոր վաճառքի մանրամասները պարզելու նպատակով:

Հովհաննես Թումանյանի այս տունը կառուցվել է 1854 թվականին: Գրողն ապրել է այնտեղ 1909-1923 թվականներին, իսկ նրա ընտանիքն ապրել է այնտեղ նաև նրա մահվանից հետո՝ մինչև 1950 թվականը: Թումանյանների ընտանիքը վեց սենյակ է զբաղեցրել: Հետագայում գրողի տունը վերածվել է գրադարանի, սակայն 20-րդ դարի 90-ականներին շենքի մի մասը վաճառվել է վրացի ձեռնարկատեր Լեժավային: --0—