Հայկական դպրոցների ամենամյա վարկանիշը կկազմվի 2013թ.-ից. նախարար

18.01.2012, 13:57
Հայկական դպրոցների ամենամյա վարկանիշը կկազմվի 2013թ.-ից. նախարար
Հայկական դպրոցների ամենամյա վարկանիշը կկազմվի 2013թ.-ից. նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2013թ.-ից կանցնի հանրակրթական դպրոցների ամենամյա վարկանիշը կազմելուն, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը:

«Վարկանիշը կազմելու մեթոդոլոգիան կմշակվի այս տարի՝ հաշվի առնելով առաջնահերթ միջազգային փորձը»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ վարկանիշի շնորհիվ հասարակությունը կարող է տեղեկություն ստանալ յուրաքանչյուր դպրոցի կրթության որակի վերաբերյալ:

Նա ավելացրեց նաև, որ վարկանիշը կկազմվի ինչպես ընդհանուր առմամբ հանրապետության բոլոր միջնակարգ դպրոցների, այնպես էլ առանձին Երևանի և երկրի մարզերից յուրաքանչյուր դպրոցի համար:

 «Դա մեզ համար շատ կարևոր մեխանիզմ է՝ կրթական ոլորտում մրցակցությունը խթանելու, տեղեկատվության հասանելիության և թափանցելիության տեսանկյունից»,- նշեց Աշոտյանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է ավելի քան 1400 հանրակրթական դպրոց: -0-