ԵԽԽՎ համազեկուցողը տպավորիչ է համարում ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները

17.01.2012, 19:21
ԵԽԽՎ համազեկուցողը տպավորիչ է համարում ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները

Ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները տպավորիչ են, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումները` խոստումնալից, երեքշաբթի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան  անցկացնելու անհրաժեշտությունը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից:

Անդրադարձ կատարվեց 2008 թ. մարտյան դեպքերին և այդ կապակցությամբ հարուցված քրեական գործին:

«Ջոն Պրեսկոտը նշեց, որ Հայաստանում արձանագրվել են զգալի դրական փոփոխություններ և առաջընթաց` ներքաղաքական կայունությունն ապահելու ուղղությամբ: Այդ գործընթացում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը կարեւոր համարեց նաեւ Ազգային ժողովի դերակատարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն իր կողմից բարձր է գնահատել  ԵԽ դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում և համագործակցությունը եվրոպական այդ կառույցի հետ:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ի մայիսին: -0-