Հարավային Սուդանում ձերբակալված հայ քաղաքացին ազատության մեջ է. ԱԳՆ [Տարբերակ 1]

17.01.2012, 15:40
Հարավային Սուդանում ձերբակալված հայ քաղաքացին ազատության մեջ է. ԱԳՆ [Տարբերակ 1]
Հարավային Սուդանում ձերբակալված հայ քաղաքացին ազատության մեջ է. ԱԳՆ [Տարբերակ 1]

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքացին, ով ձերբակալված էր համարվում Հարավային Սաուդանում, ազատության մեջ է, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ըստ նրա, հայ քաղաքացու հետ կապ է հաստատվել: «Նա ազատության և անվտանգության մեջ է, ու որևէ խնդիր չունի իշխանությունների հետ»,- նշեց Բալայանը:

Հայաստանի քաղաքացու անունը չի նշվում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությանը, 2011թ.-ի դեկտեմբերի 28-ին Հարավային Սուդանի Հանրապետությունում առգրավվել է  «Պարկ Էյր» սուդանական ընկերությանը պատկանող և Խարտում – Սարջաս - Էլ Ֆելուջա – Էլ Օբեյդ - Խարտում ուղղությամբ չվերթն իրականացնող Ан-32 ինքնաթիռը՝ Ջոնգլեյ և Վերին Նեղոս (Հարավային Սուդան) նահանգներում նավթային հանքավայրերի մշակում իրականացնող «Ուայթ Նայլ Պետրոլեում» սուդանական ընկերության շահերից ելնելով: Օդանավի անձնակազմում ընդգրկված էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի և Սուդանի քաղաքացիները: -0-