Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվել են Երևանի փողոցներում. ոստիկանություն

16.01.2012, 14:56

Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվել են հունվարի 16-ից Երևանի մի շարք փողոցներում, հաղորդվում է հանրապետության ոստիկանության կայքում:

Հաղորդագրության համաձայն` նոր տեսախցիկները տեղադրվել են հիմնականում  Երևանի մի շարք խոշոր փողոցներում և կենտրոնի խաչմերուկներում, իսկ արագաչափ սարքերը մասնավորապես մայրաքաղաքի հյուսիսում և հարավ-արևմուտքում, ինչպես նաև՝ Երևան-Սևան ավտոճանապարհին: Համանման սարքավորումները սեղմ ժամկետներում տեղադրվելու են նաև Երևանի մյուս փողոցներում:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Տեսախցիկները ֆիքսելու են ճանապարհային երթևեկության խախտումները, սակայն խախտման մասին որոշման մեջ ոչ վարորդի, ոչ էլ մեքենայում գտնվող այլ մարդու լուսանկարները չեն լինի: Դրա փոխարեն, խախտման մասին որոշման հետ խախտման ժամանակ արված նկար կլինի: Տեսախցիկները տեղադրված են տեսանլի վայրերում, իսկ վարորդները կարող են դրանց մասին իմանալ նախազգուշացնող ցուցանակների միջոցով:

Խախտումների գրանցված փաստերի հիման վրա կազմված վարչական ակտերը կուղարկվեն հասցեատիրոջը՝ փոստի միջոցով, իսկ վճարել հնարավոր կլինի ակտում նշված հաշվեհամարին գումարը փոխանցելու միջոցով:

Նախկինում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ 2012թ.-ին մայրաքաղաքում 2011թ.-ին տեղադրված 60 տեսախցիկներին կավելանան ևս 60-ը, ինչը կբարձրացնի տրանսպորտի երթևեկության կարգավորման արդյունավետությունը: -0-