Հայաստանի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկներից են՝ ըստ WIN-Gallup International-ի հարցման

16.01.2012, 13:58
Հայաստանի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկներից են՝ ըստ WIN-Gallup International-ի հարցման
Հայաստանի բնակիչներն աշխարհի ամենաերջանիկներից են՝ ըստ WIN-Gallup International-ի հարցման

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի այն երկրների ցուցակում, որտեղ բնակվում են ամենաերջանիկ բնակիչները, այդ մասին վկայում են «WIN-Gallup International ընկերության կողմից անցկացված «Երջանկության համաշխարհային բարոմետր» բնակչության գլոբալ հարցման տվյալները:

Այսպես, Հայաստանից 500 հարցված մարդկանց 70 տոկոսն իրեն երջանիկ է համարում, 10 տոկոսը՝ դժբախտ, 18 տոկոսը՝ ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ, իսկ հարցվածների 2 տոկոսը չի պատասխանել:

Հարցման համաձայն՝ տիեզերքի ամենաերջանիկները Ֆիջիի բնակիչներն են (1020 հարցվողների 89 տոկոսն իրեն երջանիկ է համարում):

Այն երկրների թվում, որտեղ բնակվում են առավել երջանիկ մարդիկ՝ բացի Հայաստանից, ընդգրկվել են նաև՝ Նիգերիան (1049 պատասխանողների 89 տոկոսն իրեն երջանիկ մարդ է համարում), Գանան (1505 պատասխանողներից՝ 82 տոկոսը), Նիդերլանդները (505 հարցվողներից՝ 81 տոկոսը), Շվեյցարիան (507 հարցվողներից՝ 81 տոկոսը), Շվեդիան (501 հարցվողներից՝ 58 տոկոսը) և Ադրբեջանը (510 հարցվողներից՝ 58 տոկոսը):

Ամենադժբախտն իրենց համարել են Ռումինիայի բնակիչները (1050 հարցված բնակիչներից միայն 28 տոկոսն է երջանիկ), Եգիպտոսի (1000-ից՝ 36 տոկոսը), Լիտվայի (1025-ից՝ 35 տոկոսը), Իրաքի (1000-ից՝ 47 տոկոսը), ԱՄՆ-ի (1002 հարվողներից՝ 53 տոկոսը) և Պակիստանի (2705 պատասխանողներից՝ 40 տոկոսը):

Ռուսաստանի 1000 հարցված մարդկանցից իրեն երջանիկ է համարում միայն 39 տոկոսը, իսկ Թուրքիայում երջանիկ են հարցման 1021 մասնակիցներից  միայն 44 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, հարցման արդյունքների համաձայն, ներկայումս երջանիկ է Երկրի բնակչության շուրջ 53 տոկոսը, 17 տոկոսը դժբախտ է, ևս 31 տոկոսը հայտնել են, որ իրենց ոչ երջանիկ են համարում, ոչ էլ դժբախտ, իսկ 3 տոկոսը չի կարողացել որոշիչ պատասխան տալ:

Հարցումը ցույց տվեց նաև, որ միջին տարիքի մարդիկ այնքան երջանիկ չեն, որքան երիտասարդությունն ու թոշակառուները (44 և 43 տոկոսի դիմաց՝ 33 տոկոս, համապատասխանաբար):

Շուկայական հետազոտությունների ոլորտում և հասարակական կարծիքի հարցումներ կազմելու հարցում առաջատար The Worldwide Independent Network (WIN)/Gallup International Association (GIA) ընկերության կողմից «Երջանկության համաշխարհային բարոմետր» հարցումն անցկացվել է աշխարհի ավելի քան 58 երկրներում (ընդհանուր առմամբ 52,913 հարցազրույց):--0--